top of page

Մրցույթի հաղթող ծրագրերն են`

 

  • Անահիտ Հակոբյան, Շիրակի մարզ- «Մարդու իրավունքներ և Ընտանեկան բռնություն» դասընթաց

  • Հասմիկ Մնացականյան, Տավուշի մարզ- «Դիլիջանն էկրաններից» Ֆլեշմոբեր, մաքրման գործողություններ, այդ մասին ֆիլմի նկարահանում և տեղադրում ինտերնետում

  • Լուսինե Կարապետյան, Վայոց ձոր- «Ոչ ծխախոտին» առողջապահական երկօրյա սեմինար

  • Մարիամ Կոծինյան, Լոռու մարզ- Մարգահովիտ միջնակարգ դպրոցի գյուղական համանքում գործող գրադարանի անբարեկարգ գրքերի վերանորոգման աշխատանքները

  • Սոնա Զաքարյան, Մերի Համբարձումյան, Հերմինե Զաքարյան, Սյունիքի մարզ- «Անպետքը դարձնում ենք պետքական՝ հանուն համայնքի զարգացման» անպետք առարկաներից հետաքրքիր և գեղեցիկ այգի պատրաստում

  • Նինա Ոսկանյան, Արմավիրի մարզ- «ՁԻԱՀ/ՄԻԱՎ» դասընթաց

  • Լիա Ղազարյան, Տավուշի մարզ- «Հասակակցիս կրթությունը» երկօրյա դասընթաց

  • Սեդա Մխիթարյան,  Լոռու մարզ- Բնապահպանական դասընթաց անտառում

  • Անահիտ Բաղշեցյան, Երևան- «Կոնֆլիկտները դպրոցում»

 2015 թվականի դրամաշնորհային մրցույթի հաղթող 9 ծրագրերը բազմաբնույթ են` դասընթացներ, ֆլեշմոբեր, այգու պատրաստում և  գրադարանի անբարեկարգ գրքերի վերանորոգման աշխատանքները:

Այս փուլում ֆինանսավորվել են 5 բազմաբնույթ ծրագրեր, որոնք կիրականացվեն 2016 թ․-ի գարնանը։

 

Ահա և մեր հաղթողները.

  • Անի Գևորգյան, Արմավիրի մարզ - «Մայրության և գեղեցկության տոնը նաև տատիկներինն է» անակնկալ-ֆլեշմոբ գյուղի տատիկներին

  • Անահիտ Բաղշեցյան, Երևան - «Մարդու իրավունքներ» թրեյնինգ

  • Էլեն Ալթունյան, Մերի Թութունջյան - «ԳրաԴասարան» Զարգացնել ընթերցանության կուլտուրան դեռահասների շրջանում՝ կազմակերպելով պարբերական հանդիպումներ

  • Ինեսա Զոհրաբյան, Արագածոտնի մարզ - «Դպրոցի տաղավարի վերանորոգում» տաք եղանակին որոշ առարկանններ կուսուցանցվեն

  • Միլենա Խաչատրյան, Մարիամ Հարությունյան,  Վանաձոր, Երևան - «Եղիր Իրազեկ», մեկօրյա երկու դասընթաց

ԱՐՔԱՆԵ 2015 դրամաշնորhային ծրագրի 2-րդ փուլի հաղթողները

Հաղթողները 6 բազմաբնույթ ծրագրերն են՝ դասընթացներ, ֆլեշմոբեր, վերանորոգումներ ու բարեկարգումներ, սպորտային գույքի տրամադրում դպրոցին ու տեղեկատու կանգառներ: Ծրագրերը կիրականացվեն 2016թ. գարնանը:

 

Ահա և մեր հաղթողները.

  • Աննա Սուքիասյան (ԳԼՕ 2013 մասնակից), Վայոց Ձոր - Երկիր մոլորակի օր. «Բնապահպանական սեմինար դպրոցում» և Եղևնիների տնկում

  • Անուշ Մկրտչյան (Արքանե 2015 մասնակից), Արմավիրի մարզ «Կանանց իրավունքներ և գենդերայինանհավասարություն» դասընթաց

  • Գայանե Գասպարյան (Արքանե 2015 մասնակից), Տավուշի մարզ - Սորան զբոսայգու մուտքի բարեկարգում

  • Ինեսա Զոհրաբյան (Արքանե 2015 մասնակից), Արագածոտնի մարզ - Սպորտային գույքի տրամադրում դպրոցին

  • Լիլիթ Սարգսյան (ԳԼՕ 2014 մասնակից), Արարատի մարզ - Տեղեկատու կանգառներ

  • Տաթևիկ Հարությունյան, Լուսինե Կարապետյան (Արքանե 2015 մասնակիցներ) - Երևան, «Որոշումների կայացում և մոտիվացիա» երկօրյա դասընթաց

ԱՐՔԱՆԵ 2015 դրամաշնորhային ծրագրի 3-րդ փուլի հաղթողները

ԱՐՔԱՆԵ փոքր դրամաշնորհային ծրագիր

ԱՐՔԱՆԵ 2016 ամառային դպրոցի մասնակիցների համար

փոքր ծրագրային առաջարկների ընդունում - ՓՈՒԼ I

Սիրելի ԱՐՔԱՆԵ մասնակիցներ,

 

Դուք ձեր համայնքներում և ընդհանրապես ձեր շրջապատում հաճախ տեսնում եք խնդիրներ, որոնք կարող եք լուծել հենց դուք: Դա կարող է լինել ֆլեշմոբ կամ դասընթաց, համայնքային իրազեկում կամ ծառատունկ... կամ հենց այն, ինչ դուք եք մտածել:

Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը «ԱՐՔԱՆԵ» ծրագրի շրջանավարտներին տալիս է նման հնարավորություն՝ իրականացնել փոքր ծրագրեր ձեր իսկ համայնքներում:

 

Ծրագիրը նախատեսած է ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի վերջին տարվա շրջանավարտների համար: Կարող են դիմել նաև նախորդ տարիների շրջանավարտները, սակայն այս տարվա շրջանավարտների հետ միասին:

Մեկ դիմորդի համար դրամաշնորհի գումարը կազմում է 30.000 (երեսուն հազար) դրամ, իսկ մեկից ավելի դիմորդ-մասնակիցների դեպքում՝ 40.000 (քառասուն հազար) դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը մարտի 1-ից ապրիլի 30-ն է:

Ծրագրի հաշվետվության վերջնաժամկետը մայիսի 18-ն է:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև բերված Դիմում-հայտը, Գանտտի աղյուսակը, Ծրագրի բյուջեն և բյուջեի նկարագրությունը: Ամենավերջում կարող եք գտնել հայտադիմումը լրացնելու ուղեցույց, որը ձեզ կօգնի կողմնորոշվելու և հայտն ավելի գրագետ լրացնելու:

Իսկ եթե այնուամենայնիվ կառաջանան հարցեր, ապա առանց հապաղելու գրեք Arqane.syc@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարեք ծրագրի պատասխանատու Մանե Պապյանին, հեռախոսահամար՝ 093 844 764:

 

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ փետրվարի 14-ը, ժամը 23.59:

bottom of page