top of page

Դասընթաց կոնֆլիկների վերաբերյալ

​Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 3-ին ֆիզմաթ դպրոցում իրականացրեցի «Կոնֆլիկտներ» թեմայով սեմինարը, որը կազմակերպել եմ ԱՐՔԱՆԵ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Համայնքային ծրագիր Մարգահովիտ համայնքի գրադարանում

 

Դեկտեմբերի 11-ին Մարիամ Կոծինյանը և իր տարեկիցները Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի դպրոցին պատկանող գրադարանում վերանորոգել են 85 անբարեկարգ գրքեր:

Բարության օր Արմավիրում

 

Նոյեմբերի 10-ին ես անցկացրեցի բարության դաս՝ Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում: Իմ նպատակն էր երեխաների մեջ ձևավորել հանդուրժողականություն, հոգատարություն, ըներասիրություն և բարություն:

Սեմինար թրաֆիկինգ թեմայով ԵՊԼՀ-ում

 

Քրիստինե Սաքանյանը նոյեմբերի 17–ին կազմակերպել է դասընթաց թրաֆիկինգ թեմայով Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում:

 

Դասընթաց Գյումրի քաղաքում

Նոյեմբերի 27-ին Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ իմ այդքան երկար սպասված սեմինարը ''Ընտանեկան բռնություն և Մարդու իրավունքներ'' թեմայով :

 

Ճամբար Դարբաս գյուղում

 

Արքանե ամառային դպրոցի ավարտից հետո մենք` դարբասցիներս (Սոնա Զաքարյան, Մերի Համբարձումյան, Հերմինե Զաքարյան), շարունակեցինք մեր աշխատանքը արդեն մեր համայնքում:

Մեր իրավունքները

 

Դեկտեմբերի 9-ին, Քարակերտ գյուղի թիվ 1 միջն. դպրոցում կազմապերպեցի դասընթաց մարդու իրավունքներ թեմայով: Դասընթացին մասնակցեցին 7-րդ դասարանի աշակերտներ:

 

Մաքրենք մեր շրջապատը

 

Դեկտեմբերի 22-ին, Քարակերտի թիվ 1 միջն. դպրոցում իրականացրի 2-րդ դասընթացը՝ բնապահպանություն թեմայով: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին տարբեր բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև քննարկվեցին իրենց համայնքում գոյություն ունեցող խնդիրները:

«Ոչ ծխախոտին» առողջապահական երկօրյա սեմինար

 

Առողջությունը երջանկության նման է, երբ նրան չենք նկատում ուրեմն նա կա: Իմ` աղջիկների առաջնորդության ճամբարի փոքր դրամաշնորհային ծրագիրը, որքան էլ զարմանալի է, իրենից ներկայացնում էր երկօրյա առողջապահական սեմինար տղաների հետ:

 

Ամանորյա երազանքներ

 

Այս տարի Ամանորին ընդառաջ, որոշեցի նորարարություն մտցնել իմ գյուղում: Գյուղի տոնածառը ամեն տարվա նման զարդարելու փոխարեն որոշեցի այն զարդարել գյուղի բնակիչների երազանքներով:

 

 

Դասընթաց մարդու իրավունքներ թեմայով

 

Infoդասարան ծրագրի շրջանակներում իրականացրել եմ ևս մեկ դասընթաց՝  «Իմ իրավունքները` որպես քաղաքացի, աշակերտ, երեխա» թեմայով, որի արդյունքում մասնակիցները վերհիշեցին, տեղեկացան իրենց իրավունքների մասին՝ դրանք մեկտեղելով «Իրավունք» պոստերի վրա:

Դասընթաց Քառինջ գյուղում

 

 

Մարտի 5-ին Սեդա Մխիթարյանը կազմակերպեց դասընթաց մարդու իրավունքներ թեմայով Քառինջ գյուղի միջնակարգ դպրոցում։

 

 

Ապրիլի 7-ը տոն դարձավ Քարակերտ գյուղի տատիկների համար

 

«Մայրության և գեղեցկության տոնը նաև տատիկներինն է» անակնկալ-ֆլեշմոբի նպատակնն էր միամսյակը տոն դարձնել գյուղի միայնակ և անապահով ընտանիքներում ապրող ամենամեծահասակ տատիկների համար և այսպիսով հասարակության մեջ հաստատել այն գաղափարը, որ այս տոն տատիկներինն էլ է:

 

Դպրոցական տաղավարի վերանորոգում Արտենի գյուղում

 

Ծրագրին մասնակցում էին 7-9 դասարանի աշակերտները, մենք մաքրեցինք ու ներկեցինք տաղավարը և հիմա այն շատ գեղեցիկ և հաճելի տեսք ունի: Սա իմ առաջին ինքնուրույն գործն էր իմ համայնքում և ուրախ եմ, որ կարողացա փոքր փոփոխություն կատարել իմ գյուղում և դպրոցում:

 

ամբողջական հոդվածը

«Եղիր Իրազեկ»

 

 

Ծրագրի ընթացքում քննարկեցինք գենդերային հարցրեը, բաժանվեցինք խմբերի և սկզբում գրեցինք թե ինչ խնդիրներ կան ներկայում, հետո գրեցինք ինչպիսի ապագա ենք ցանկանում ունենալ և վերջում արդեն յուրաքանչյուրս 3 ուղի մշակեցինք մեր ապագային հասնելու համար:

 

Կանանց իրավունքներ և գենդերային անհավասարություն

 

Գենդերային անհավասարություն թեման սկսեցինք գենդերի մասին պատկերացումներով: Այնուհետև քննարկեցինք տարբեր մասնագիտություններ,և քննարկեցինք, թե դրանցից որոնք են բնորոշ կանանց ու տղամարդկանց:

 

Սորան զբոսայգու մուտքի բարեկարգում

 

Տավուշի մարզում ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանավարտ Գայանե Գասպարյանը իր տարեկիցների հետ միասին բարեկարգեցին Սորան զբոսայգում մուտքի դարպասը։

Դասընթաց Ֆիզմաթ դպրոցում

 

Ապրիլի 21-ին Անահիտ Բաղշեցյանը Երևանի Ֆիզմաթ դպրոցում կազմակերպեց դասընթաց «Մարդու իրավունքներ» թեմայով։ Բացօթյա դասընթացին մասնակցնեցին 13-14 տարեկան աշակերտներ։

 

ԳրաԴասարան 

 

ՀԱՊՀ ավագ դպրոցում բացվեց ընթերցասերների խմբակ, որի մասնակցիներին հնարավորություն է ընձեռնված օգտվել դպրոցի նոր գրադարանից, որը տարիների ընթացքում հարստացվելու ներ և հետաքրքիր գրքերով:

 

Դասընթաց Դիլիջանում 

 

Լիա Ղազաչյանը կազմակերպել էի դասընթաց առաջնորդություն թեմայով Դիլիջան քաղաքում։ Հուզվում և անհանգստանում էր մինչ դասընթացը սկսելը, սակայն դա չխանգարեց դասընթացի հաջողությանը։

 

Համայնքային ծրագիր Վեդի քաղաքում

 

Վեդի քաղաքում տեղի ունեցավ իմ դրամաշնորհային ծրագիրը՝ տեղադրեցինք ինֆորմացիոն վահանակներ՝ միաժամանակ մաքրելով կենտրոնական փողոցի շենքերի պատերը հայտարարություններից, ներկեցինք և վերանորոգեցինք կենտրոնական փողոցում գտնվող տաղավարը:

 

Երկիր մոլորակի օրը Վայոց Ձորում

 

Սեմինարի ընթացքում խոսեցինք Երկիր Մոլորակի օրվա, բնապահ-պանական հիմնախնդիրների մասին, փորձեցինք տալ լուծումները: Ընթացքում նայեցինք 3 բնապահպանական կարճամետրաժ ֆիլմեր, խաղացինք խաղեր: Սեմինարից հետո դպրոցի բակում տնկեցինք ծառեր:

 

Անպետքը դարձնում ենք պետքական

 

Մի քանի օրերի ընթացքում մենք հավաքեցինք թափոնները և կամավորների աջակցությամբ սկսեցինք աշխատանքները։ Աշխատանքների ընթացքում մենք բացահայտեցինք, թե ինչքան համախմբված և միասնական կարող ենք աշխատել:

 

 

Սեմինար-քննարկումներ Վանաձորում և Երևանում

 

Սեմինարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ընտրեց իրեն ամենից շատ հուզող խնդիրը կամ լուծումը գենդերային հարցերի վերաբերյալ և հետո նկարահանվեց, որը շուտով կտեղադրվի համացանցում՝ իբրև սոցիալական հոլովակ:  

Սպորտային գյուքի տրամադրում դպրոցին

 

Մայիսի 3-ին սպորտային գույք տրամադրեցինք համայնքի դպրոցին։ Ուսուցիչները, երեխաները, տնօրենը շատ ուրախացան այս փոքրիկ նվերից։ Սա առիթ հանդիսացավ Արքանեի մասին տեղեկացնելու աշակերտներին և շատերը մասնակցության ցանկություն հայտնեցին։   

Բնապահպանական դասընթաց անտառում

 

Խոսեցինք Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին։ Բանավեճ անցկացրեցինք անտառահատումների վերաբերյալ, գտանք որոշ լուծումներ անտառահատման ծավալների փոքրացման համար։ Խաղացինք նաև հետաքրքիր խաղ ծառատեսակների գուշակման վերաբերյալ։

 

Հասակակցի կրթություն և համայնքային ծրագրեր

bottom of page