top of page

ԱՐՔԱՆԵ ծրագրի մասին

ԱՐՔԱՆԵ ծրագիրը (նախկին անվանումը` ԳԼՕ) Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի ծրագիր է:

 

2008 թվականից ի վեր այս ամենամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները: Հայաստանի մարզերից ավելի քան 350 աղջիկներ են մասնակցել ԱՐՔԱՆԵ (ԳԼՕ) ծրագրին:

 

Արքանեն հայոց թագուհի էր` Վանի թագավորության թագավոր Արամեի կինը (մթա 859-844թթ):

ԱՐՔԱՆԵ ծրագրի գլխավոր բաղկացուցիչն է ամենամյա ամառային դպրոցը, որի նպատակն է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ ընձեռել 13-16 տարեկան հայ աղջիկներին և զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները:

 

Ամառային դպրոցին հաջորդում են մի շարք ծրագրի բաղկացուցիչներ` աղջիկների կողմից կազմակերպվող հասակակցի կրթության սեմինարները, դրամաշնորհային ծրագիր, մարզային դասընթացներ, մենթորինգ, ինչպես նաև առցանց ուսուցում:

© 2015 by Stepanavan Youth Center

bottom of page