top of page

Դասընթաց Գյումրիում

Դասընթաց Չարենցավանում

Դասընթաց Հրազդանում

Ինտերնետի անհայտ ուղիներով

 

Այս անգամ ոչ ինտերնետային ուղիները ինձ բերեցին այս անգամ Հրազդան: Սոցիալական մեդիայի մասին իմանալու ցանկությունը Հրազդանի գրադարանում հավաքել էր ոչ միայն դպրոցականներին, այլ նաև հենց գրադարանի աշխատակիցներին:
 

Facebook, Twitter, Instagram, Youtube... անուններ, որոնք շատ խորթ էին դեռ 20 տարի առաջ, իսկ հիմա մենք չենք էլ պատկերացնում մեր կյանքը առանց այս անունների... սակայն ոչ բոլորն են պատկերացնում ինտերնետի ամբողջ հզորությունը:
 

Ինֆորմացիայի դարում ավելի մեծ խնդրի առաջ կանգնեց մարդկությունը. ինչպես գտնել այն ինֆորմացիան, որը հավաստի է: Դասընթացի ժամանակ մասնակիցները սովորեցին մի քանի հնարքներ:

 

Ոչ մի սոցիալական մեդիա չի կարող գլուխը գովալ, որ կարող է աշխատել առանց ինտերնետի, իսկ մեր թիմը ստեղծեց օֆլայն սոցիալական ցանց և յուրաքանչյուրի էջը ստացավ լիքը ծաղիկ-like: 

Դասընթաց Մեծամորում

ԱՐՔԱՆԵՆ ԹԱԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՄՐՈՑԻ ԴՌՆԵՐ

 

«Երբեք մի ասա մարդկանց` ինչպես անել:

Ասա ինչ անել, և նրանք կզարմացնեն քեզ իրենց հնարամտությամբ»:

                                                                    Ջորջ Պատոն

 

Առաջին մարզային դասընթացը տեղի ունեցավ Արմավիր մարզի Մեծամոր քաղաքում՝ «Ընտանիք և Համայնք» ՀԿ հյուրընկալ տարածում:

Դասընթացը նվիրված էր թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների զարգացմանը,  Զանգվածային Առցանց Բաց Դասընթացի (MOOC)  ծանոթացմանը՝ որպես լավագույն համալսարանների ու դասախոսների մասնակցությամբ ժամանակակից առցանց ուսուցման ձև:

  • 21 պատանիներ ձեռք բերեցին գիտելիքներ թիմային աշխատանքի դերերի, թիմի կազմավորման ձևերի, առաջնորդության տեսակների վերաբերյալ: Ակտիվ խաղ-վարժանքների միջոցով կարողացան նույնականացնել իրենց ներկայացված դերերի հետ, ծանոթացան արդյունավետ առաջնորդի անձանային հատկանիշներին, տեղեկացվեցին հաջողակ թիմի ստեղծման սկզբունքներին: Նրանց մոտ ձևավորվեց ընդհանուր գիտելիքներ MOOC-ի՝ առցանց դասըթացներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:

 

Շնորհալակություն ենք հայտնում «Ընտանիք և Համայնք» ՀԿ աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության և մասնակիցներին՝ հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար:

 

Դասընթաց Արարատում

Դեկտեմբերի 5-ին, "Առաջընթաց" ԵՀԿ գրասենյակում կազմակերպվել էր դասընթաց Արագածոտնի մարզի 13-18 տարեկան դեռահասների և երիտասարդների համար ընտանեկան բռության, նրա տեսակների, կանխարգելման տարբերակների մասին։ Դասընթացի թեման ընտրված էր, որպես կարևոր թեմա ԱՐՔԱՆԵ ծրագիր շրջանակներում, և նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելման 16-օրյա քարոզարշավին ընդառաջ։

 

Մասնակիցների մոտ ստեղծվեց պատկերացում առողջ ու անառողջ փոխհարաբերությունների մասին, ամրապնդվեցին գիտելիքներ ընտանեկան բռնության, դրա առանձնահատկությունների ու կանխարգելման մասին,

սովորվեցին ընդհանուր գիտելիքներ MOOC-ի, առցանց դասըթացներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:

Ինտերնետի ուղիները տանում են Մեղրի

Դասընթաց Գավառում

ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՎ ԹԻՄԻ ՍՏԵՂԾՈՒՄ.

ՄԻԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիսի 14-ին Վորլդ Վիժն Հայաստանի Գավառի ՏԶԾ-ի գրասենյակում կազմակերպվեց առաջնորդմանը, թիմի ստեղծմանը և միասին որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանն ուղղված դասընթաց Գեղարքունիքի մարզի 12-16 տարեկան դեռահասների համար:

Մասնակիցների մոտ ձևավորվեց գիտելիքներ թիմային աշխատանքի և առաջնորդման հիմնական սկզբունքների, թիմի կառուցվածքի, թիմային աշխատանքի կառավարման, առաջնորդի դերերի վերաբերյալ:

 

Ակտիվ խաղ-վարժանքների միջոցով մասնակիցների մոտ ամրապնդվեց առաջնորդելու, հաղորդակցման և կառավարման գործընթացում որոշումների կայացման հմտություներ:

Մարզային Սեմինարներ

Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում նախատեսում է կազմակերպել և իրականացնել մարզային դասընթացներ 12-16 տարեկան աղջիկների և տղաների համար՝ նպատակ ունենալով ձևավորել ակտիվ՝ համայնքային փոփոխությունների պատրաստ, նախաձեռնող և իրականացնող առաջնորդ պատանիներ:

ԱՐՔԱՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ՆՈՐ ԱՐՔՈՒՆԻՔՆԵՐՈՒՄ

 

«Ընտանիքը սկսվում է երեխաներից»:

-Վոլֆրամ Գյոթե

 

Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում և իրականացնում է մարզային դասընթացներ 12-16 տարեկան աղջիկների և տղաների համար՝ նպատակ ունենալով ձևավորել տեղեկացված, ակտիվ՝ համայնքային փոփոխությունների պատրաստ, նախաձեռնող և իրականացնող առաջնորդ պատանիներ:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի հյուրընկալ տարածում տեղի ունեցավ հերթական դասընթացը:

Դասընթացը նվիրված էր ընտանեկան բռնության՝ որպես սոցիալ-հասարակական հիմնախնդրի լուսաբանմանը,  վերջինիս վերաբերյալ դեռահասների մոտ ընդհանուր գիտելիքների ձևավորմանը,  Զանգվածային Առցանց Բաց Դասընթացի (MOOC)  ծանոթացմանը՝ որպես լավագույն համալսարանների ու դասախոսների մասնակցությամբ ժամանակակից առցանց ուսուցման ձև:

Թվով 18 պատանիներ ձեռք բերեցին գիտելիքներ ընտանեկան բռնության առանձնահատկությունների, տեսակների, վարքային դերսևորումների, ընտանեկան բռնության վերաբերյալ գործող առասպելների վերաբերյալ:

Խաղ-վարժանքների միջոցով մասնակիցները կարողացան նույնականացնել և ճանաչել ընտանեկան բռնության դեպքերը, տարբերակալ ներընտանեկան կոնֆլիկտները ընտանեկան բռնության դեպքերից: Նրանց մոտ ձևավորվեց ընդհանուր գիտելիքներ MOOC-ի՝ զանգվածային առցանց բաց դասըթացներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:

 

 

Ինտերնետի անհայտ կողմերը

 

Չարենցավանի Ամերիկյան անկյունում հոկտեմբերի 9-ին հավաքվել էին տասնյակ դպրոցականներ՝ ներկա լինելու Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված «Սոցիալական մեդիա» դասընթացին:

Դասընթացի ժամանակ Մանե Պապյանը ներկայացրեց ինֆորմացիայի փոխանակման էվոլյուցիան, նաև՝ ինչպես է դրա վրա ազդել ինտերնետը:

Մասնակիցները ծանոթացան հանրահայտ սոցիալական ցանցերի անհայտ կողմերին, թե ինչպես կարող են պահպանել իրենց անձնական ինֆորմացիան, ինչպես նաև գտնել անհրաժեշտ կայքերը, որտեղից կարող են գտնել ինֆորմացիա:

 

Դպրոցականները մեծ ոգևորություն հայտնեցին մասնակցելու հետագա այլ դասընթացներին:

Մեր ոչ ինտերնետային ուղիները մեզ տարան հասցրին Հայաստանի ամենահարավը՝ մեղրածոր Մեղրին:

Այս անգամ փորձեցին գնալ ինֆորմացիայի՝ դարերով անցած զարտուղի ճանապարհներով և ի՞նչ եք կարծում, ո՞ւր հասանք, դե իհարկե մինչև սոցիալական մեդիա, մի տեղ, որտեղ բոլորը «լրագրող» են, բոլորն էլ «ստեղծում են» լուրեր և կարդում իրենց «ընկերների» ստեղծած լուրերը:

Facebook, Twitter, Pinterest, Instagram, Vime, Youtube... երեք ժամը չի էլ բավարարի, որպեսզի թվարկենք այն բոլոր սոցիալական ցանցեր, որոնք այժմ օր օրի ավելանում են:

 

Իսկ Ստեփանավանի երիտասարդական կենտրոնն ուներ ընդամենը 3 ժամ, որպեսզի Մեղրիում հավաքված ակտիվ դպրոցականների խմբին ծանոթացներ ինտերնետի հզոր ուժի հետ, լավ գոնե մի փոքր բացեր դուռը դեպի ինտերնետի անվերջանալի աշխարհ:

Հաջողացրինք ծանոթանալ նաև լուսանկարների աշխարհին, թե ինչպիսի լուսանկար ընտրել և ինչպես վերնագրել: Դասընթացի մասնակիցները թիմերով փորձեցին վերնագրել տարբեր լուսանկարներ և գրել լիդեր:

Շատ ուրախացրեց, որ մասնակիցները ցանկանում էին նոր գիտելիքներ ստանալ ինտերնետի գործիքների մասին:

Նրանցի շատերը չբավարարվեցին անձնական շփումով և հետևելով իմ հորդորներին՝ մինչ օրս գրում են իրենց հարցերը, դե ես էլ փորձում եմ հնարավորինս լուծում գտնել։

Դասընթացավար

Մանե Պապյան

bottom of page